Բարելավեք Ձեր բիզնեսը մեզ հետ:

Անդամակցություն

Ովքեր կարող են անդամակցել

Հայաստանի Հանրապետությունում գործող միկրո, փոքր, միջին և մեծ ձեռնարկությունները, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը կարող են դառնալ ՀՖԱ-ի անդամներ՝ անկախ իրենց տնտեսական ոլորտից:

Ներկայումս ՀՖԱ-ն ունի մոտ 1400 անդամ, ներառյալ ուղղակի անդամներ և տարածքային/ճյուղային միությունների անդամներ, որոնք ներկայացնում են Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերը:

Մենք ապահովում ենք ծառայություններ բիզնեսի շարունակականության և զարգացման համար, ներկայացնում ենք ՀՖԱ-ի անդամների և Հայաստանի բիզնես համայնքի շահերը պետական տարբեր մակարդակներում, կազմակերպում ենք թրեյնինգներ, բիզնես ֆորումներ, կոնֆերանսներ և միջոցառումներ անդամների համար՝ բիզնես կապեր ձևավորելու նպատակով: