Մենք ներկայացնում ենք բիզնես համայնքի շահերը և խթանում բիզնեսի միջավայրի շարունակական բարելավումը:

Անդամակցել

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀՖԱ) շահույթ չհետապնդող, ոչ պետական կազմակերպություն է, որը ներկայացնում է գործատուների համընդհանուր շահերը Հայաստանում: ՀՖԱ-ն իրականացնում է բիզնեսի խթանման և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր, հանդիսանում է ՀՀ-ում պաշտոնական միակ սոցիալական գործընկերը ՀՀ կառավարության ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) հետ

ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28-02-2026
28.02.2026թ.-ին Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայում տեղի ունեցավ հերթական սեմինար-քննարկումը՝ «Պրոֆեսիոնալ կորպորատիվ իրավաբանական սպասարկում» թեմայով։ Հրավիրված բանախոսը «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն, փաստաբան Ավետիք Հարությունյանն էր։
28-02-2026
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ասոցիացիայի 2 անդամների տարբեր գիտական հոդվածներ միաժամանակ տպագրվել են միջազգային հեղինակավոր Scopus վարկանիշավորվող „Sustainable Development of Transport. Lecture Notes in Networks and Systems“ գրքում։
31-01-2026
31.01.2026թ.-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի Համաժողովը։ Օրակարգում քննարկման էր դրված 3 հարց, ինչպես նաև ներկայացվեցին առաջիկա ծրագրերը և հեռանկարային ռազմավարությունները։

ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Շահերի պաշտպանություն
    Անդամների և բիզնես համայնքի շահերի պաշտպանություն, բիզնեսի խնդիրների բարձրաձայնում պետական տարբեր մակարդակներում:
  • Սոցիալական գործընկերություն
    Օրենսդրական բարեփոխումների առաջարկների ներկայացում ՀՀ Կառավարությանը՝ ՀՖԱ անդամների կարիքների և իրականացված վերլուծությունների հիման վրա:
  • Կրթություն-բիզնես համագործակցություն
    Համագործակցություն կրթական հաստատությունների հետ՝ ներկայացնելու գործատուների պահանջները մասնագիտական և աշխատանքային հմտությունների վերաբերյալ:
  • Բիզնես խորհրդատվություն
    Բիզնես պլանավորում, մրցունակության բարձրացում, արտահանման խթանում, խորհրդատվություն արտաքին շուկաների վերաբերյալ,  թրեյնինգներ և սեմինարներ:
  • Բիզնես համագործակցություն
    Բիզնես համագործակցության խթանում տեղական և արտասահմանյան ընկերությունների միջև, մասնակցություն բիզնես ֆորումներին, ցուցահանդեսներին:
  • Իրավաբանական խորհրդատվություն
    Խորհրդատվություն և իրազեկում բիզնես օրենսդրության, ՀՀ Կառավարության որոշումների, թույլտվությունների և նախատեսվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: 

ՀՖԱ-Ն ԱՅՍՕՐ

  • 1411
    ԱՆԴԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
    ՀՖԱ միավորում է մոտ 1400 անդամ ընկերություններ Հայաստանում, որոնք ներկայացնում են ՀՀ տնտեսության բոլոր ճյուղերը:
  • 18
    ՏԱՐՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
    2007թ.-ից ՀՖԱ-ն ներկայացնում է գործատուների շահերը,  իրականացնում բիզեսի խթանման և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր:
  • 22
    ՃՅՈՒՂԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    ՀՖԱ միավորում է 22 ոլորտային միություններ և բիզնես ասոցիացիաներ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ճյուղեր:
  • 10
    ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ  
    Երևանում և մարզերում ՀՖԱ-ն ունի 10 տարածքային միություններ՝ ներկայացնելու այնտեղ գործող բիզնեսներին:
  • 20%
    ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    ՀՖԱ անդամ ընկերությունները ներկայացնում են ՀՀ ընդհանուր ակտիվ իրավաբանական անձանց 20%-ը:
  • 40%
    ՀՀ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԻՑ
    ՀՖԱ անդամների ներքո աշխատում է մասնավոր հատվածի աշխատողների շուրջ 40%-ը:
ԻՆՉՊԵՍ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ

Մենք կարող ենք օգնել առաջադրել Ձեր խնդիրները ՀՀ Կառավարությանը, խթանել Ձեր բիզնեսը, ձևավորել բիզնես կապեր ՀՀ-ում և արտասահմանում: