Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի Համաժողովը

31-01-2026

31.01.2026թ.-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի Համաժողովը: Օրակարգում քննարկման էր դրված 3 հարց.

1. Ասոցիացիայի նախագահի ընտրություն,
2. Խորհրդի անդամների ընտրություն,
3. Տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատում:

Ասոցիացիայի 36 անդամներից Համաժողովին մասնակցում էին 30 անդամ, որոնցից 25-ը մասնակցում էին տեղում և 5-ը՝ առցանց:

✅Ասոցիացիայի նախագահ առաջարկվեց միայն Սողոմոն Միրզոյանի թեկնածությունը, և Համաժողովի մասնակիցների միաձայն քվեարկությամբ 4 տարի ժամկետով Ասոցիացիայի նախագահ ընտրվեց Սողոմոն Միրզոյանը:

✅Միաձայն կողմ քվեարկությամբ հաստատվեց Ասոցիացիայի խորհրդի կազմը.
- Սողոմոն Միրզոյան,
- Տիգրան Մարաբյան,
- Գևորգ Մուրադյան,
- Հասմիկ Հարությունյան,
- Տիգրան Բավեյան,
- Դավիթ Բարեղամյան,
- Տիգրան Մանուկյանը:

✅ Միաձայն կողմ քվեարկությամբ հաստատվեցին Ասոցիացիայի 2021-2025թթ. ֆինանսական հաշվետվությունները:

Քննարկվեցին նաև Ասոցիացիայի առաջիկա ծրագրերը և հեռանկարային ռազմավարությունները: