«Պրոֆեսիոնալ կորպորատիվ իրավաբանական սպասարկում» թեմայով սեմինար-քննարկում
28.02.2026թ.-ին Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայում տեղի ունեցավ հերթական սեմինար-քննարկումը՝ «Պրոֆեսիոնալ կորպորատիվ իրավաբանական սպասարկում» թեմայով։ Հրավիրված բանախոսը «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն, փաստաբան, արտոնագրված հաշտարար, Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի դասախոս, իրավագիտության թեկնածու, դոցենտ Փաստաբան Ավետիք Հարությունյանն էր։
Սեմինարի ընթացքում բանախոսն անրադարձավ ընկերություններում իրավաբանական գրագիտության բարձրացման կարևորությանը, կորպորատիվ կառավարման և ներքին իրավական ակտերի կազմմանը, պայմանագրային իրավունքի առանձնահատկություններին, մտավոր սեփականության պաշտպանությանը, ընկերություններում իրավաբանական աուդիտի (Due Diligence) անցկացման կարևորությանը, հաշտարարությամբ վեճերի լուծմանը և այլն։
Քննարկումն անցավ բավական ինտերակտիվ մթնոլորտում, իսկ վերջում բանախոսը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին։
Շնորհակալ ենք Ավետիք Հարությունյանին՝ հետաքրքիր և բովանդակալից սեմինար անցկացնելու համար։







